ԱՄՆ Նյուարք քաղաքի ոստիկանությունը Դելավեր նահանգի աղբանոցներից մեկում գտել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի խորհրդական Ջոն Ուիլլերի մարմինը:
Ոստիկանության տվյալներով, անհայտ անձինք Ջոն Ուիլլերի մարմինը գցել են աղբարկղը, որը հետագայում կոմունալ ծառայությունները տարել են աղբանոց, գրում է Lenta.ru-ն:
Ուիլլերը 66 տարեկան էր: Նրա մահը պաշտոնապես ճանաչվել է որպես սպանության հետեւանք:





























