Երուսաղեմում ահաբեկչություն կազմակերպելու գործով ձերբակալվածների մեջ են նաեւ բրիտանական հյուպատոսության սպասարկող անձնակազմի երկու պաղեստինցի աշխատակիցներ: Նրանց կասկածում են չկայացած ահաբեկչության կազմակերպիչներին զենքով ապահովելու մեջ:
ՇԱԲԱԿ-ը` Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը ձերբակալել է Արեւելյան Երուսաղեմի երկու բնակիչների` 40-ամյա պաղեստինցու Ցուր Բահերից եւ 32-ամյա պաղեստինցու Ցաֆաֆից, գրում է ISRA-ն:
Նրանք Իսրայելի «Ձուլած արճիճ» ռազմական գործողության համար որոշել էին Բեյտարի ֆուտբոլային թիմի հանդիպման ժամանակ հրիռ արձակել «Տեդի» ստադիոնի վրա: Սակայն ձերբակալության պահին հրթիռները դեռ չէին ստացել, բայց ատրճանակներ արդեն ձեռք էին բերել:





























