Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ  վերջին շրջանում արձանագրվել են աճի դրական միտումներ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:

Երկուստեք կարեւորվել է բարեկամ երկրների միջեւ տնտեսական կապերի խորացումը:

Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել մասնավորապես բանկային, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ մի շարք այլ  բնագավառներ: