ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ռուս գործընկերներին մեղադրել է Սիրիայում հումանիտար դադարի մասին Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծի վրա աշխատանքները ձգձգելու մեջ՝ հայտարարելով, որ որոշումը կարող էր շատ ավելի վաղ ընդունվել, եթե չլիներ միջազգային կոնսենսուսին «Ռուսաստանի ուշացած միացումը», փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նրա խոսքով՝ մինչեւ ռուսական պատվիրակությունը 10 օր փաստաթղթում ձեւակերպումներ էր փոխում եւ «մի քանի մեկնաբանություններ» ներկայացնում, Սիրիայում «շարունակում էին ռումբեր նետվել», իսկ «մայրերը կորցնում էին իրենց երեխաներին»: Հեյլին հայտարարել է, որ ձգձգելու «հիմնավորումներ» չկային, եւ ՄԱԿ ԱԽ անդամները կարող էին բանաձեւն ընդունել «չորեքշաբթի, հինգշաբթի կամ ուրբաթ»:

«Սիրիայում մարդիկ չպետք է զոհվեն, մինչ ռուսական պատվիրակությունը Մոսկվայից հրահանգների է սպասում կամ արդյունքները քննարկում է սիրիական կողմի հետ: Ինչո՞ւ է Խորհուրդը նման բան թույլ տալիս»,- քվեարկությունից հետո ասել է նա:

News.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայում 30-օրյա հրադադարի մասին ՄԱԿ ԱԽ բանաձեւը միաձայն ընդունվել է փետրվարի 24-ին:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատման հույս ունի 

Բրիտանիայի ԱԳ նախարարը Սիրիայում հրադադարի լիամասշտաբ պահպանման կոչ է արել 

Պետքարտուղարությունից պահանջել են Սիրիայում կրակն անմիջապես դադարեցնել 

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա զինադադարի հաստատման մասին միաձայն բանաձեւ է ընդունել