Արգենտինայում բռնապետության ժամանակ «կեղտոտ պատերազմի» գեներալ Լուչիանո Բենջամին Մենենդեսը մահացել է: Նա 14 անգամ դատապարտվել է: Նա մահացել է 90 տարեկանում, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով պաշտոնական Telam գործակալությանը:
Մենենդեսը, որը հայտնի էր «Բորենի» եւ «Շնագայլ», մականուններով, ղեկավարել է Լա Պերլա տխրահռչակ համակենտրոնացման ճամբարը, որտեղ 1976-1983 թվականներին ռազմական ռեժիմի հազարավոր հակառակորդներ են խոշտանվգել:
Իրավապաշտպան խմբերի համաձայն՝ մոտ 30.000 մարդ անհետացել է, ենթադրաբար, նրանքսպանվել են Արգենտինայի ռազմական ռեժիմի ժամանակ:
«Երբեք ապօրինի բռնաճնշումներ չեն եղել», - իր դատավարություններից մեկի ժամանակ դատավորներին ասել է նա՝ չղջալով իր հանցանքների համար:
Մահանալու ժամանակ Մենենդեսը 14 դատավարությունների ընթացքում ազատազրկման էր դատապատվել, 13 դեպքերում` ցմահ բանտարկության: Նրան սպասվում էր հերթական դատավարությունը:
Մենենդեսը մահացել է լյարդի հիվանդությունից Կորդովայի ռազմական հոսպիտալում:
«Ի տարբերություն իր զոհերի՝ մենք գիտենք նրա մահվան վայրը եւ ժամանակը եւ նրա ընտանիքը կարող է հրաժեշտ տալ նրան», - ասել է բռնապետական դարաշրջանի զոհերի ժառանգներին ներկայացնող HIJOS խումբը:




























