Հունվարի 8-ին  ժամը 19.45-ին ահա¬զանգ է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի  գերեզմանոցի ճանապարհին դեռեւս չպարզված հանգամանքներում «ՈՒԱԶ 452» մակնիշի 18 ԼԼ 510 համարանիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով ուղեւոր` 30-ամյա Արմեն Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդ 39-ամյա Սմբատ Եղոյանը, ուղեւորներ 20-ամյա Բաբկեն եւ 18-ամյա Աշոտ  Ղազարյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:  

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածների  առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: