Վրաստանի արտգործնախարարը 2011 թվականի պաշտոնական առաջին այցելությունը կկատարի Ադրբեջան:

Այս մասին Թիֆլիսում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Պաշտոնական այցը նախատեսվում է կատարել հունվարի 17-19-ին: Վաշաձեն կհանդիպի ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ: Նախատեսվում է հանդիպում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: