2011 թվականի հունվարի 1-9-ը Երեւանի 10 ծննդատներում ծնվել է 485 երեխա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնից։ Ընդ որում, միայն հունվարի 1-ին մայրաքաղաքում լույս աշխարհ է եկել 56 երեխա։
Երեւանի քաղաքապետարանից էլ հավելեցին, որ 485 երեխաներից 229-ը եղել են աղջիկներ, 256-ը՝ տղաներ։
Նշենք, որ հանրապետության ծննդատներում հունվար ամսին ծնված երեխաների ընդհանուր թիվը Ազգային վիճակագրական ծառայությունը կամփոփի եւ կներկայացնի միայն այս ամսվա վերջին։





























