Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բանակցային ճանապարհով. արեւմուտքի միջամտությունն այս հարցում միշտ խորացնում է իրավիճակը:

Այս մասին հայտարարել է Թավրիզի Առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Հաուշենգ Ֆաքերը Իրանի հանձնաժողովի նախագահի` Ռաջաբ Սաֆարովի հետ Մոսկվայի առեւտրային պալատում ունեցած հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նախապայման է Ջուղա-Մոսկվա երկաթծային հաղորդակցությունը վերականգնելու համար:

«Մինչեւ իսլամական հեղափոխությունը, ամեն օր 400 կցասայլեր տեղափոխվել են այս երկաթգծով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը բերել է երկաթծի կործանման»,-ասել է նա:

Իր կողմից Ռաջափ Սաֆարովը նշել է, որ Արեւմուտքը մտահոգված է այն փաստով, որ հակամարտության կարգավորումից հետո հնարավոր է մեծանա Իրանի դերը հակամարտությունների լուծման գործում:

«Անտրամաբանական է, որ երկրների միջեւ եղած հակամարտության պատճառով երկաթգիծը, որն ունի ռազմավարական նշանակություն, կմնա փակ»,-ասել է նա:

Սաֆարովը նաեւ հայտարարել է, որ ռուսական երաթգծային ընկերությունը  պատրաստ է իր ներդրումն ունենալ Ջուղա-Մոսկվա երկաթգծի վերականգման գործում: