Փետրվարի սկզբին Բաքվում կայանալու են հերթական ամենամյա խորհրդակցություններն անվտանգության հարցերով՝ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Քիթ Բինը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Նրա խոսքով, ամերիկյան պատվիրակությունը ղեկավարելու են Պետքարտուղարության բարձրաստիճան անձինք: Պատվիրակության կազմում նաեւ կլինեն Պենտագոնի ներկայացուցիչներ: Նման խորհրդակցությունները կայանում են տարին մեկ անգամ:

Հաղորդվում է, որ խորհրդակցությունները կայանալու են փետրվարի 7-ին: Ադրբեջանի պատվիրակությունը ղեկավարելու է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, ամերիկյան պատվիրակությունը՝ փոխպետքարտուղար՝ Էնդրյու Շապիրոն: