Թբիլիսիի 10 շրջաններում կստեղծվեն Քաղաքացիական դիմադրության կոմիտեներ: Վերջիններս մինչեւ հոունվարի վերջ գործելու են «Վրաստանի համաժողովրդական ժողով» կարգախոսի ներքո, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը: Ինչպես հունվարի 10-ին նշել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Նոնա Գափրինդաշվիլին, այս կոմիտեները մարդկանց պատրաստելու են քաղաքացիական ըմբոստացման ակցիաների, որի նպատակն է մինչեւ 2011-ի ավարտ հեռացնել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

Նման կոմիտեներ ստեղծվելու են նաեւ Վրաստանի այլ տարածքներում:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն ողջունել է Քաղաքացիական այս միավորումների ստեղծումը: