Հունվարի 8-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 46-ամյա Լեւոն Ն.-ին, որը 2006 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ Ռամենսկոյե շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Lեւոն Ն.-ն կալանավորված է: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ հետախուզումը նախաձեռնողին:





























