ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հնարավոր է համարել 2026-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հնդկաստանում անցկացնելու տարբերակը: Բլատերը հավատում է, որ կարելի է զարգացնել նոր հեռանկարային ֆուտբոլային շուկան: Չնայած 1,2 միլիարդ բնակչությանը, կայուն տնտեսությանը եւ ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությանը Հնդկաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում միայն 142-րդ տեղում է:
2026 թվականի առաջնության անցկացման հավականորդներից Բլատերը նշել է նաեւ Ավստրալիան, սակայն առավել ներուժ տեսնում է Հնդկաստանում:




























