Հրապարակվել են 2010թ. աշխարհի լավագույն մարզիկի եւ մարզուհու հավակնորդների անունները: Մարզական Օսկարի կամ Laureus World Sports Awards-ի ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարին Աբու Դաբիում:
Լավագույն մարզիկի հավակնորդներն են իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, Ֆորմուլա-1-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստին Ֆետելը, ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյայոն, ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, Բարսելոնայի ֆուտբոլիստներ իսպանացի Անդրես Ինյեստան ու արգենտինացի Լիոնել Մեսին:
Տարվա մարզուհի կարող են դառնալ ամերիկացի թենիսիստ Սերենա Վիլյամսը, բելգիացի թենիսիստ Քիմ Քլիսթերսը, դանիացի թենիսիստ Կարոլին Վոզնյացկին, ամերկացի լեռնադահուկորդ Լոնդսի Վոնը, բրիտանացի աթլետ Ջեսիկա Էնիսը եւ խորվաթ բարձրացատկորդ Բլանկա Վլասիչը:
Ամենամյա Laureus World Sports Awards-ը սահմանվել է 2000 թվականին: Նախորդ երկու տարիներին լավագույնների տիտղոսին արժանացել են Ուսեյն Բոլթն ու Սերենա Վիլյամսը:




























