Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը Վրաստանին հերթական վարկն է տրամադրել՝ 153 մլն-ի չափով: Ինչպես հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը, Տնօրենների խորհրդի որոշման մեջ ասված է, որ «Վրաստանն այսուհետ մտադիր է ծրագիրը դիտարկել որպես պրոֆիլակտիկ եւ դրա շրջանակներում միջոցներ իրականում չներգրավել»:
Վրաստանի հետ ԱՄՀ համագործակցությունը ձգվելու է մինչեւ 2011թ. հունիսի 14-ը: Դրա նպատակն է ապահովել Թբիլիսիի մակրոտնտեսական քաղաքականությունը:
Ծրագրի ընդհանուր չափը կազմում է մոտ 1 մլրդ դոլար:





























