Վրաստանը Ռուսաստանին 20 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացնելու՝ իր երկրի նկատմամբ ագրեսիայի համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձաժողովի ղեկավար Շոթա Մալաշխիան:
Նրա խոսքով, մոտավորապես այդքան է գնահատվել 2008թ. օգոստոսին ռուս զինվորականների կողմից Վրաստանին հասցված վնասը:
«Այդ գումարին կավելանա եւս 15 միլիարդ, որքան գնահատվել է ռուս զինվորականների գործողությունների արդյունքում Վրաստանի բնապահպանությանը հասցված վնասը»,- նշել է Մալաշխիան:





























