ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ աշխարհի լավագույն լիգան իսպանականն է, եւ անգլիական Պրեմյեր լիգան իսպանացիներից սովորելու բան ունի:
ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են ութ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս Իսպանիայի առաջնության ակումբներում:
Դարպասապահ. Կասիլյաս (Ռեալ, Իսպանիա), պաշտպաններ. Պույոլ, Պիկե (Բարսելոնա, Իսպանիա), Լուսիո, Մայկոն (Ինտեր, Բրազիլիա), կիսապաշտպաններ. Ինյեստա, Չավի (Բարսելոնա), Սնեյդեր (Ինտեր, Հոլանդիա), հարձակվողներ. Ռոնալդու (Ռեալ, Պորտուգալիա), Մեսի (Բարսելոնա, Արգենտինա), Վիլյա (Բարսելոնա, Իսպանիա):
«Իսպանիայի առաջնությունն ուժեղագույնն է աշխարհում: Եթե նայենք Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմին, կտեսնենք, որ բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս ազգային առաջնությունում: Իսպանական լիգայում տեղացի ֆուտբոլիստների ամենամեծ թիվն է: Անգլիայի Պրեմյեր լիգան աշխարհի ամենավաճառվող առաջնությունն է: Այն լավ լիգա է, լավ ֆուտբոլիստներով, բայց քանի որ նրանցից ոչ մեկը չընդգրկվեց տարվա հավաքականում, պետք է մտածեն որոշակի փոփոխությունների մասին», - Բլատերին մեջբերում է Goal.com-ը:





























