Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը, NEWS.am-ի տեղեկություններով, իր դիմումի համաձայն երեկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն զինվորական դատախազ է նշանակվել ՀՀ նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանը: Նա մինչեւ 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը եւ Հայաստանի ներկայացուցիչն էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Թե ով է փոխարինելու Կոստանյանին՝ նախագահի խորհրդականի պաշտոնում, դեռեւս հայտնի չէ։

Պատմություն
Տեղադրություն




























