Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերն ակնհայտ է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում:
«Ինչքներս մեզ գնահատելը բարդ է: Թող դա անեն ուրիշները: Առավել եւս, որ Ռուսաստանի դերն ակնհայտ է: Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ անում է ամեն ինչ՝ ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար: Հետայսու էլ անելու ենք»,- ասել է նա:
Նրա խոսքով, «Ռուսաստանն ու Ադրբեջանն ընտրել են փոխհարաբերությունների մի գիծ, որը մենք անվանում ենք ռազմավարական գործընկերություն»:





























