Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Իլյինկա 23 հասցեում գտնվող ընդունարանում այցելուն փորձել է ինքնասպան լինել: Տղամարդը հունվարի 13-ին ածելիով կտրող հարվածներ է հասցրել պարանոցի եւ աջ ձեռքի շրջանում: Պահապանները կանգնեցրել են նրան, ապա շտապօգնություն կանչել:

Պարզվել է, որ տուժածը 41-ամյա էթնիկ հայ է՝Գումեդին Գրիշայի Բելոսոնյանը, ով Ռուսաստանի տարածքում գրանցում չունի: Նա այդկերպ ցանկանում էր ուշադրություն հրավիրել իր վրա, որ օրինական կեցության ինչ-որ փաստաթուղթ ստանա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: