Օլիգարխ Թելման Իսմայիլովի ACT ընկերությունը զիջել է Սոչիում խոշորագույն հյուրանոցային համալիրների շինարարության իրավունքը Վիկտոր Վեքսելբերգի «Ռենովա» ընկերությանը: Օլիմպիական շինարարությանն առայսօր չմասնակցող օլիգարխը պետք է ներդնի 540 միլիոն դոլար: Ներդրողների փոփոխությունը բացատրվում է նրանով, որ Չերկիզովյան շուկայի սկանդալից հետո Իսմայիլովը կարող է խնդիրներ ունենալ ներդրումների ներգրավման հետ, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Երկու տարի առաջ Չերկիզովյան շուկայում 2 միլիարդ դոլարի մաքսանենգ ապրանք էր հայտնաբերվել եւ շուկան քանդել էին, իսկ Իսմայիլովը հեռացել էր Թուրքիա: Անցած գարնանը հայտնի էր դարձել, որ ռուսաստան վերադառնալու համար գործարարը պատրաստ է 5 հազար համարից բաղկացած հյուրանոցային համալիրներ կառուցել:




























