Կիպրոսում փոքրամասնությունների լեզուների, այդ թվում հայերենի պաշտպանության հարցով իրավիճակը բարելավվել է։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի փորձագետների կոմիտեի զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ բարելավվել է հայերենի եւ արաբերենի նկատմամբ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի դրույթների կիրառումը։
Բացի այդ, նշվում է, որ իշխանությունները միջոցներ են ձեռք առել հայ համայնքի եւ կիպրական մարոնիտների համայնքի մասին իրազեկման ուղղությամբ`աջակցելով մշակութային միջոցառումների անցկացմանը:
Հայտարարության համաձայն՝ հայերենը դասավանդվում է նախադպրոցական, տարրական եւ միջին դասարաններում, ամեն օր ռադիոյով հայերենով հաղորդում է հեռարձակվում։ Միաժամանակ, փորձագետները հավելել են, որ հայերեն չեն սովորում բարձր դասարաններում եւ համապատասխան հաղորդումներ չկան կիպրական հեռուստատեսությամբ։



























