Հայաստանի ԱԳՆ-ն ափսոսում է  Կարսի հուշարձանն ապամոնտաժելու մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության համար, քանի որ նման հայտարարությունները միայն վնասում են հայ-թուրքական հարաբերությունների ստեղծմանը: Այդ մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, թե Կարսում կանգնեցված հայ-թուքրական բարեկամության հուշարձանը «հրեշավոր է եւ պետք է քանդվի»:

«Այդ հայտարարությունը նոր խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- նշել է Նալբանդյանը:

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը հայ-թուրքական հարաբերություններում իր քաղաքականությունը փոխելու մտադրություն չունի, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չկա:

«Թուրքիան ինքը պետք է փոխի իր քաղաքականությունը եւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, որովհետեւ այդ քայլերին է սպասում ողջ միջազգային հանրությունը»,- արձանագրել է Նալբանդյանը: