Թեխաս նահանգից ընտրված Ներկայացուցիչների պալատի անդամ Բլեյք Ֆարենթհոլդը, որին նախկին օգնականը մեղադրել  էր սեռական ոտնձգության մեջ, անսպասելիորեն հայտարարել է հրաժարական տալու մասին, հաղորդում է «Գոլոս Ամերիկին»։

Չնայած Ֆարենթհոլդը հերքում է մեղադրանքները, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում վերընտրվել նոյեմբերին։  Այս հայտարարությունը նա արել է  մեկ շաբաթ անց այն բանից, երբ Ներկայացուցիչների պալատի  էթիկայի հարցերով կոմիտեն հայտնել է, որ ստուգում է Ֆարենթհոլդի հասցեին հնչող սեռական ոտնձգության, խտրականության եւ աշխատակիցների հետապնդման  մեղադրանքները։

Նրա հրաժարականը ուժի մեջ է մտել 2018 թ. ապրիլի 6-ին։ Նա առաջին անգամ ընտրվել էր 2011 թվականին։