Որեւէ պաշտոնյա, եթե ամեն օր մտահոգվի, որ իրեն պաշտոնից կհեռացնեն, ապա պետք է չաշխատի: Այդ մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության վերաբերյալ Դաշնակցության պահանջը:
«Կարծիքները տարբեր կարող են լինել, դժգոհներ էլ, դա բնական է: Եթե վստահ ես այն գործում, որ անում ես եւ եթե ստանում ես երկրի ղեկավարի աջակցությունը, ապա պետք է շարունակես»,- ամփոփել է Նալբանդյանը:





























