Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ։ Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հստակեցնելով. «Համագործակցության եզրեր հնարավոր են՝ մասնավորապես հետեւյալ հարցի շուրջ. պատրաստ ենք նրանց հետ նստել եւ խոսել, որ իրենք հեռանան իշխանությունից եւ երկիրը մինչեւ վերջ չքանդեն։ Մեղք է այս ժողովուրդը, պետությունը, նորից նոր մարտի 1-ի չի դիմանա»,-հայտարարեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը քաղաքական դաշտում խաղում է  ժողովրդավարության, համամարդկային օրենքներով, մինչդեռ իշխանությունը գործում է օրենքից դուրս, հետին պլան է մղում ժողովրդավարական մեթոդներն ու խոսում ուժի լեզվով։ Ըստ ՀԱԿ ներկայացուցչի, իշխանությունն իր առջեւ խնդիր է դրել ամեն գնով պահել իշխանությունը։ «Շատ տրիվիալ վիճակ է ստեղծվել երկրում, մարդիկ հասկացել են, որ կարող են ուժով, բանակով նորից իրենց իշխանությունը պահեն»,-հայտարարեց Հովհաննիսյանը։