Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեղադրել են պաշտոնական դիրքի չարաշահման եւ  անչափահասների մարմնավաճառությանը մեղսակից լինելու մեջ: Ներկայումս իրավապահները խուզարկություններ են իրականացնում՝ կապված այդ սկանդալային գործի հետ, հաղորդում է BBC-ն:

Խոսքը գնում է անչափահաս մարոկկուհի Ռուբիի մասին, ով պարուհի էր գիշերային ակումբում, եւ, որոշ տվյալներով, այցելել է վարչապետի երեկույթներին: Դատախազությունը կասկածում է, որ Բեռլուսկոնին զանգահարել է ոստիկանություն եւ խնդրել ազատ աձակել ձերբակալված Ռուբիին:

Սեքս-սկանդալները հետապնդում են Իտալիայի վարչապետին 2009-ից: Ինքը՝ Բեռլուսկոնին   հերքում է, որ երբեւէ գումար է վճարել շփման կամ սեքսի համար, եւ հայտարարում է, որ սկանդալն իր հակառակորդների կազմակերպածն է: