Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Եվրամիության պաշտոնական դիրքորոշոմը  արտացոլված է Եվրամիության  նախագահ Գերման Վան Ռոմպեյի հայտարարության մեջ, որի համաձայն, Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիքորոշմանն ու ջանքերին՝ ուղղված այդ հարցի լուծմանը:

Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե Բաքու կատարած այցելության ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, թե աջակցում է  պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը:

«Բարոզուի դիքորոշումն իմանալու համար պետք չէ կարդալ ադրբեջանական լրատվամիջոցները, պետք է պարզապես այցելել Եվրամիության կայքէջ»,-խորհուրդ տվեց նախարարը` հավելելով, որ Ղարաբաղյան հարցում Եվրամիության  ունեցած դիքորոշումը համահունչ է հայկական կողմի դիրքորոշման հետ: