Լատվիայի Սաեյման 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Բալթյան երկրներում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Էստոնիայից հետո Լատվիան Եվրոմիության երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս պայմանագիրը։ Շնորհակալ եմ Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի ԱԳՆ-ին, մեր բարեկամներին»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն Հայաստանը ստորագրել է 2017-ի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:

ՀՀ նախագահը ստորագրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը