Բրազիլական ֆուտբոլի եւ Մադրիդի Ռեալի լեգենդ Ռոբերտո Կառլոսը, որն այժմ հանդես է գալիս Բրազիլիայի Կորինթիանսում Պորտուգեզայի հետ խաղում մրցակցի դարպասը գրավել է անկյունայինից կատարած անհավանական հարվածով: 37-ամյա ֆուտբոլիստի ամենահիշարժան գոլերից մեկը 1998-ին Ռեալի կազմում գրանցվել էր գրեթե նույն դիրքից, սակայն ընթացքից կատարած հարվածով: