«Որպես մարդ ես ցավում եմ, որ իմ երկրում 2008թ. մարտի 1-ի դեպքեր են եղել: Որպես նախարար ես կանեմ հնարավորը, որպեսզի հետայսու մեր պետությունում նման հետընտրական գործընթացներ չզարգանան»,- մամուլի ասուլիսում հայտարարել է արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը:
Խոսելով «քաղբանտարկյալներ» հասկացության մասին՝ Թովմասյանը հայտարարել է, թե իրավաբանության մեջ նման հասկացություն չկա, եւ ինքը, որպես իրավաբան, չի ընդունում այդ հասկացությունը: «Քաղբանտարկյալ հասակցությունը քաղաքական բառապաշարից է»,- պարզաբանել է նախարարը:





























