Թուրքիայում Ստամբուլի հայկական գերեզմանոցում հունվարի 16-ին անցկացվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակման պատարագ:

Արարողությանը ներկա են եղել նրա կինը, երեխաները եւ ընկերները:

Հրանտ Դինքը Թուրքիայի հայկական համայնքի ականավոր ներկայացուցիչներից մեկն է: Նա սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր խմբագրած թերթի խմբագրության առջեւ` թուրք ազգայնականի կողմից: