«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով» սահմանված կարգով:

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 27-ին Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցում իրականացվում են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ, ինչի մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը հեռուստատեսությամբ նախապես տեղեկացրել էր բաժանորդներին:

Ընդգծում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է իր ամենօրյա գործառույթները, այդ թվում գազաբաշխիչ ցանցում պլանային պրոֆիլակտիկ եւ  նորոգման աշխատանքները՝ բաժանորդների անխափան, հուսալի եւ անվտանգ գազամատակարարումն ապահովելու նապատակով:

Ընդ որում, բոլոր պալանային աշախատանքներն իրականացվում են  «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով» սահմանված ժամկետներում: