ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին անվանել է «արտասովոր կին»: Մերկելն այսօր այցով ժամանել է Վաշինգթոն: Հանդիպումից առաջ Թրամփը ջերմորեն ողջունել է նրան, համբուրել այտը եւ «արտասովոր կին» անվանել:
«Ամենասկզբից մեր հարաբերությունները հիանալի էին, բայց որոշ մարդիկ դա չէին հասկանում», - լրագրողներին ասել է Թրամփը: «Կարեւոր է, որ մենք դա հասկանում ենք», - ասել է նա:




























