Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մտադիր է իր գերատեսչության համար լրացուցիչ 12 մլրդ եվրո խնդրել ներառյալ մինչեւ 2021 թվական ժամանակահատվածի համար: Գումարը զգալիորեն գերազանցում է ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի բյուջեով նախատեսածից, հայտնում է Bild am Sonntag շաբաթաթերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ 2019 թվականի համար պաշտպանության նախարարությունը բյուջեով ծրագրվածից 3 մլրդ եվրո ավելի է պահանջում: Հաջորդ՝ 2020 թվականին գերատեսչությունը կխնդրի լրացուցիչ 4 մլրդ եվրո, իսկ 2021 թվականին՝ արդեն 5 մլրդ եվրո: Սակայն Գերմանիայի ֆինանսների նախարարության բյուջեի ծրագրում այս նպատակների համար նախատեսված է ընդամենը 5,5 մլրդ եվրո մինչեւ 2021-ի տարեվերջ: