Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները կոչ են արել ԱՄՆ-ին խուսափել Եվրամիության դեմ միակողմանի առեւտրային միջոցներ կիրառելուց, հաղորդում է Reuters-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզե Մեյը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են եկել, որ Եվրամիությունը պետք է իրեն պաշտպանի պատժիչ մաքսատուրքերից միջազգային բազմակողմանի կանոնների շրջանակներում:
«Նրանք համաձայնել են, որ ԱՄՆ-ն չպետք է առեւտրային միջոցներ ձեռնարկի Եվրամիության դեմ, հակառակ դեպքում ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պաշտպանել իր շահերը բազմակողմանի առեւտրային կանոնների շրջանակներում»,- նշվում է Գերմանիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները մաքսատուրքեր էին սահմանել պողպատի եւ ալյումինի ներմուծման համար, սակայն մինչեւ մայիսի 1-ը ժամանակավորապես դադարեցրել էին դրանց կիրառումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է որոշում կայացնի՝ արդյոք ԱՄՆ-ն մաքսատուրքեր կկիրառի ԵՄ անդամ պետությունների նկատմամբ:
Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կոչ են արել ԱՄՆ-ին ձեռնպահ մնալ մետաղների համար մաքսատուրքերի սահմանումից
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























