«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Մեղրիի քաղաքապետարանին է նվիրել իր երկհարկանի շինությունը եւ հարակից տարածքը: Հետագայում շենքը կծառայի որպես մարզահամալիր` լողավազանով եւ մարզադահլիճներով:
«Մեղրիի քաղաքապետարանի եւ բնակչության անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը «ԱրմենՏել» ընկերությանը սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Մարզահամալիրը կնպաստի քաղաքի բարեկարգմանը եւ մարզական մշակույթի զարգացմանը» - նշել է Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:
Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1409 քմ, իսկ հարակից տարածքինը` 463 քմ: Շենքը նոր է եւ գտնվում է Ադելյան փ. 9/1 հասցեում` Մեղրի-Երեւան մայրուղու հարեւանությամբ:





























