Սաջիդ Ջավիդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի նոր ներքին գործերի նախարար։ Այս մասին հայտնի է դարձել երկրի վարչապետ Թերեզա Մեյի թվիթերյան էջում երկուշաբթի հրապարակված հաղորդագրությունից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Սաջիդ Ջավիդը կդառնա ներքին գործերի նախարար»,–նշված է հաղորդագրությունում։
Ջավիդը նախկինում գլխավորել է ռեգիոնների հարցերով եւ տեղական ինքնակառավարման նախարարությունը։ ՆԳ նախարարի պաշտոնում նա փոխարինել է Էմբեր Ռադին, որը կիրակի հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ խորհրդարանին մոլորության մեջ էր դրել անօրինական ներգաղթյալների վտարման ցուցանիշների հետ կապված։




























