Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է ԱՄՆ-ից Ուկրաինայի զինված ուժերին Javelin հակատանկային հրթիռային համակարգերի մատակարարումը: Facebook-ի էջում այս որոշման համար նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին:

«Ես կարող եմ միայն հաստատել, որ այո, երկար սպասված զենքը ժամանել է ուկրաինական բանակ եւ զգալիորեն ամրապնդել է մեր մարտունակության եւ եվրոատլանտյան անվտանգության կանխարգելող ազդեցությունը», - Facebook-ի իր էջում գրել է Պորոշենկոն: Նա նաեւ նշել է, որ հույս ունի «Ուկրաինայի բոլոր գործընկերները», հատկապես G-7-ի երկրները կոշտ դիրքորոշում կցուցաբերեն:

Ավելի վաղ այն մասին, որ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային մատակարարել է հակատանկային համալիրներ, հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնյաներին: