Թուրքիայի քրդական կուսակցության նախկին առաջնորդ, ներկայում նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի համար մեղադրող կողմը պահանջել է 5 տարվա ազատազրկում։

Թուրքական Diken-ի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունը «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի եւ կուսակցության  պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերի համար պահանջել է 5 տարվա ազարազրկում մի միջոցառմանը 15 րոպեանոց ելույթի համար։

Դեմիրթաշի փաստաբաններն ուշադրություն են դարձել այն հանգամանքին, որ դատարանը ակնհայտ շտապողականություն է դրսեւորել եւ դատական նիստը նշանակել հունիսի 8-ին, այն դեպքում երբ Դեմիրթաշը որպես նախագահի թեկնածու պետք է պայքարի հունիսի 24-ի նախագահական ընտրություններում։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը գտնվում է կալանքի տակ եւ մեղադրվում է մի շարք հոդվածներով։ Հիմնական մեղադրանքներն են «ահաբեկչական կառույցի անդամ չլինելով հանդեր կառույցին օգնել», «ահաբեկչական կառույցի քարոզչություն» եւ «Թուրքիայի նախագահաին եւ պետական մարմիններին վիրավորել ու նվաստացնել» հոդվածները։