Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ 2011թ. հունվարի 21-ին, ժամը 11:00-ին կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակագրում լինելու են հետեւյալ հարցերը.
1. Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունները, դրանց կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N3-Ա որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։
2. Վահագն Առաքելյանին Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։





























