Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի մասնակցելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությանը:
Այդ մասին հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն:
«Նախագահի աշխատակազմն այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել»,- ասել է նա:
Նշենք, որ Լուկաշենկոյի երդմնակալությունը ենթադրաբար կայանալու է հունվարի 21-ին:





























