ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը կնշեն

Փրովիդենս քաղաքի Սուրբ Պողոս եւ Պետրոս մայր տաճարում մայիսի 28-ին համերգ տեղի կունենա: Հայկական  երգչախումբը եւ մենակատար Պապին Պողոսյանը հեղափոխական երգեր կկատարեն: Նրանց կվագակցի Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախումբը, հաղորդում է Armenian Weekly-ն:

Ստացված միջոցները կուղղվեն Հայկական  գթության հասարակությանն (Armenian Relief Society) առընթեր վիրավոր և հաշմանդամ զինվորներով զբաղվող նախաձեռնությանը: