Հենց նոր Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը, 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին Twiotter-ի իր էջում գրել է Բալթյան երկրներում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Հուսանք, որ շատ մոտ ապագայում Լիտվան վերջնականապես այն կվավերացնի»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Լատվիայի Սաեյման 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ապրիլի 18-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն Հայաստանը ստորագրել է 2017-ի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:




























