Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարպակ պլանից (ԳՀՀՊ) ԱՄՆ հնարավոր ելքը կհանգեցնի միջուկային զենքի չտարածման համաշխարհային կարեւորության գործիքի կորուստի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար Այման աս Սաֆադիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Լավրովը հիշեցրել է Ռուսաստանի դիրքորոշումը ԳՀՀՊ–ի վերաբերյալ, որը կրկին հնչեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ. «Այդ պայմանավորվածությունը պետք է խստորեն իրականացնեն բոլոր կողմերը»,–շեշտել է Լավրովը։




























