Թբիլիսիի քաղաքային դատարանում վերսկսվում է Վրաստանի առաջին նախագահի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի գործով դատական քննությունը:
Ինչպես հաղորդում է GHN-ը, նա մեղադրվում է բանտային բուժարանի վերահսկիչներից մեկին կաշառք տալու գործով: Քննության տվյալներով, 500 լարիի դիմաց Գամսախուրդիա ցանկացել է տեղեկություններ ստանալ բանտային հիվանդանոցում ծեծի, խոշտանգումների եւ այլ ապօրինությունների մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատավարությանը մասնակցելու է նաեւ Ցոտնե Գամսախուրդիան:
Նշենք, որ 2010թ. ապրիլին Ցոտնե Գամսախուրդիան դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման՝ կանխամտածված սպանության փորձի եւ զենքի ապօրինի պահման մեղադրանքով:




























