Թուրքիայի վարչապետի աշխատակազմում հավատարմագրված թղթակիցները ներկայացրել են «Վարչապետն Ստամբուլում» ֆոտոցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացվել են լուսանկարներ, որոնք մինչ այժմ ոչ մի տեղ չեն հրապարակվել:
Այդ լուսանկարներում Թուրքիայի վարչապետը պատկերված է մարզասրահում, փողոցային կրպակում, հիվանդանոցում, թենիս խաղալիս, ինչպես նաեւ զենքը ձեռքին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեսնելով այդ լուսանկարները, չի թաքցրել զարմանքը։ «Որտեղի՞ց հայտնվեցին այս նկարները»,- հետաքրքրվել է նա։




























