Էգեյան ծովում տեղի է ունեցել լուրջ միջադեպ՝ թուրքական բեռնանավը փորձել է հարվածել հունական ՌԾՈՒ նավին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով militaire.gr կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան մոտ ժամը 4-ին Լեսբոս կղզու մոտ:
«Թուրքական առեւտրանավը ձախ կողմից մոտեցել է «Արմատոլոս» հրետանավակին, որը պարեկում էր Միտիլինիից արեւելք տարածքում: Նավը մեկ մանեւրով փորձել է հարվածել նավի միջնամասին: Դրանից անմիջապես հետո արագ վերադարձել է թուրքական ջրատարածք»,- հայտնում է պարբերականը:
Անձնակազմից ոչ ոք չի տուժել, եւ հրետանավակն, ամենայն հավանականութամբ, լուրջ վնասվածքներ չի ստացել սակայն պատահարը կասկածելի եւ լուրջ է համարվում:




























