Հնդկաստանում երկրաշուրթ արջը պատառոտել է տաքսիստին, որը փորձել է նրա հետ սելֆի անել, հայտնում է Odisha Sun Times-ը:
Հնդկաստանի Օրիսա նահանգում հյուրերին հարսանիքի տանող Փրաբհու Բհաթարան ճամփեզրին վիրավոր արջի է տեսել: Նա մեքենայից իջել է՝ մտադրվելով կենդանու հետ լուսանկարվել: Սակայն երկարաշուրթը ճանկել է նրան, գետնին գցել եւ պատառոտել:
Տեղի ունեցողի ականատեսները չեն համարձակվել Բհաթարային օգնել: Նրանցից մեկը փորձել է արջի վրա ծանր իր նետել, սակայն դա գազանին էլ ավելի է կատաղեցրել: Տաքսիի ուղեւորները կանչել են անտառապահերին, սակայն երբ նրանք ժամանել են, վարորդն արդեն մահացած էր: Կենդանու հետագա ճակատագիրն անհայտ է:
Փետրվարին հաղորդվել էր Հնդկաստանի Բհոփալ քաղաքի վրա երկարաշուրթ արջի հարձակման մասին: Կենդանին վիրավորել էր մոտ 10 մարդու, այդ թվում՝ մի քանի երեխաների: Բնապահպանական ծառայությունները գազանին որոնելու էին ուղարկել 6 մեքենաներով 40 մարդու, սակայն նրանց այդպես էլ չէր հաջողվել երկարաշուրթին բռնել:
Երկարաշուրթ արջերը բնակվում են Հնդկաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում, Բանգլադեշում, Նեպալում եւ Բութանում: Բարձրությունը կազմում է մինչեւ 90 սմ: Սնվում են գերազանցապես մրջյուններով եւ տերմիտներով:




























