Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 23 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու 5, սպանության եւ անձնական ունեցվածքի գողության 2-ական, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրանյութի հայտնաբերման եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: